Вс, Мар 24th, 2013
все | Автор Arpi

Վարուժան. ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳ

Յաղթանակի գիշերն է այս տօնական . —
Հա՛րս, եղ լեցո՛ւր ճրագին ։
Պիտի դառնայ կռիւէն տղաս յաղթական . —
Հա՛րս, քիթը ա՛ռ պատրոյգին.

Սայլ մը կեցաւ դրան առջեւ, հորին քով . —
Հա՛րս, վառէ՛ լոյսը ճրագին ։
Տղաս կու գայ ճակատն հպարտ դափնիով . —
Հա՛րս, բեր ճրագը շեմին ։

Բայց… սայլին վրայ արի՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են…
Հա՛րս, ճրագը ասդի՛ն երկարէ ։
Հերոս տղաս հոն զարնուա՜ծ է սրտէն . —
Ա՜խ, հա՛րս, ճրագըդ մարէ՜… ։

Метки: , , , , ,

5 473

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*