Թումանյան. Եթե իմ վերջին հայացքը․․․
Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես կոծում ինձ համար․
Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,―
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հույսով ապահով։
Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցր էր քեզ համար իմ կյանքը։
Метки: Армянская культура, Армянская литература, Армянская поэзия, Армянская проза, армянские поэмы, Армянские поэты, Армянские сказки, История армянской литературы, Ованес Туманян, поэты Армении, Сказки Ованеса Туманяна, Стихи Ованеса Туманяна, Եթե իմ վերջին հայացքը․․․, Հովհաննես Թումանյան