Թումանյան. Լուսաւորչի Կանթեղը
Կէս գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկնքից,
Լուսաւորչի կանթեղն անմար
Հայոց մթնած երկնքից:
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լոյս է տալիս աշխարհին:
Լոյս է տալիս երկար դարեր
Ու վառւում է միշտ անշէջ
Սուրբի մաքուր արցունքները
Իւղի տեղակ նրա մէջ:
Ոչ մարդկային ձեռք կը հասնի
Էն ահաւոր բարձունքին,
Եւ ոչ քամին կը հանգցնի`
Վիշապ-քամին ահագին:
Երբ պատում է մութ խաւարը
Չնաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թոյլ կասկածոտ սրտերին,
Ով անմեղ է, լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ յոյսերով
Դէպի Հայոց ապագան,-
Նա կը տեսնի էն մշտավառ
Ջահը կախուած երկնքից,
Ասես` Աստծոյ աչքը պայծառ
Հսկում է ցած՝ երկնքից:
Метки: Армянская культура, Армянская литература, Армянская поэзия, Армянская проза, армянские поэмы, Армянские поэты, Армянские сказки, История армянской литературы, Ованес Туманян, поэты Армении, Сказки Ованеса Туманяна, Стихи Ованеса Туманяна, Լուսաւորչի Կանթեղը, Հովհաննես Թումանյան