Թումանյան. Ուրու
Դո՞ւ ես, իմ սիրո՜ւն,
Այն չըքնաղ ուրուն,
Որ զըրկում է ինձ
Գիշերը քընից։
Դո՞ւ ես գըրկաբաց
Հայտնըվում հանկարծ,
Ուզում ես գըրկել,
Ու հանկարծ, մեկ էլ
Խավարի միջում
Սահում ես, կորչում․․․
Դո՞ւ ես ծիծաղով
Կամ ծանոթ ձայնով
Մեր սիրած երգի՝
Իմ լուռ սենյակի
Մոտից հեռանում
Գիշերվա մըթնում․․․
Ասա՛, իմ սիրո՛ւն,
Դո՞ւ ես այն ուրուն,
Որ զըրկում է ինձ
Գիշերը քընից․․․
Метки: Армянская культура, Армянская литература, Армянская поэзия, Армянская проза, армянские поэмы, Армянские поэты, Армянские сказки, История армянской литературы, Ованес Туманян, поэты Армении, Сказки Ованеса Туманяна, Стихи Ованеса Туманяна, Հովհաննես Թումանյան, Ուրու