Չարենց. ՊԱՏԳԱՄ
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:
Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե
Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այն խավարտչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա’ն այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև’ն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա՜ ուրիշ արև է’լ.
Նա’ է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևէ’…
Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.
Մեր անցյալի խորամիտ
Է’ջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…
Метки: - աչքերդ փակի՛ր..., Армения, Армянская культура, Армянская литература, Армянская поэзия, Армянская проза, армянские стихи, История армянской литературы, Ованес Шираз, Паруйр Севак, Поэзия, Раффи, Сиаманто, Сказки Армении. ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԸ., Согомонян Егише, стихи армянских поэтов, Стихи Егише Чаренца, Стихи Чаренца, Уильям Сароян, ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ, ԱՆՎԵՐՆԱԳԻՐ, Աշուղ Սայաթ-Նովի նման..., Առավոտ, Բրո՛նզ ես, գուցե՜ չընկանք..., Դու - հողմային մշուշ ու մահ, Եղիշե Չարենց, Ես գալիս եմ ահա:- Նայեցե՛ք, ես իմ այս էպիգրամներով, Ես իմ անուշ Հայաստանի..., Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն, Երազ տեսա, Երազում եմ այն երկիրը հեռավոր, ԵՐԵՔԸ, ինչպես Արարատին նետած քար`, Ինչպես երկիրս անսփոփ, Իրիկուն է, Լուսամփոփի՜ պես աղջիկ՝..., Խելահեղ աչքերով..., Կապուտաչյա Հայրենիքից, Հայրենի երգն ես դու մեր՝, ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, Հեռացումի խոսքեր, հո՛ւր ես..., Ճիշտ այսպիսի անգույն մի գիշեր՝, ՄԱՐԻՈՆԵՏԿԱ, ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ, նայեցե՛ք, ո՛չ, ո՞վ կբարևի, Ո՞վ կհանդիպի, Չնչին, ՊԱՏԳԱՄ, ՌՈՒԲԱԻՆԵՐ, ՏԵՍԻԼԱԺԱՄԵՐ, ՔԱՄԻՆ, Քույր, քո՛ւյր