Պ. Սևակ. Թե կուզես ՝ լռի՛ր
Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար…
Թե կուզես ՝ լռի՛ր,
Թե կուզես՝ ոռնա,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել-իզուր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել- իզուր…
Ու եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.
-Պատահաբար են պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս…
Метки: Аветик Иссакян, Армения, Армянская литература, Армянская поэзия, армянские стихи, Армянский поэт, Егише Чаренц, культура Армении, Мушег Ишхан, Ованес Шираз, Паруйр Севак, стихи на армянском языке, Стихи Паруйра Севака, ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ, ԲԱՐԵԽՕՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՒ ԻՄ ՄԻՋԵՒ, Դու՝, Թե կուզես ՝ լռի՛ր, ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ, ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ..., ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՄԱՐԴ ԷԼ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ ՄԱՐԴ ԷԼ, Նամակ, Պարույր Սևակ, ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ, Քո անունը