Чт, Окт 20th, 2011
все | Автор Dproc

Պ. Սևակ. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ

Ես կարծում եմ. երբ խոր վերքից
Մարդ ժպտում է համառությամբ,
Այդ ժպիտը վերջ ի վերջո
Փոխարկվում է ծամածռության …

Ես կարծում եմ, երբ որ ջուրը
Վարարում է, ելնում ափից,
Թույլտվություն չի վերցնում
Իրեն հսկող նեղ քարափից …

Ես կարծում եմ. պաղն ավելի
Լավ ես զգում ամռան շոգին,
Դողն ավելի լավ ես զգում
Ձմռան բքին …

Հողն ավելի լավ ես զգում
Այն ժամանակ,
Երբ նա հանկարծ տատանվում է
Քո ոտքի տակ …

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

3 952

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*