Պ. Սևակ. Ծարավ
Նունիսկ ե´ս էլ գիտեմ ճառել
Ու խրատել գիտեմ, անշու՜շտ:
Սակայն պատիվ ու փառք նրա´ն,
Ով կարող է հոգի վառել ,
Հուրհրատել մեկ վարկյանում
Երկու անսուտ գոյականով
Եվ անխարդախ բայով երկու:
Զույգ թվերը ե՜ս էլ գիտեմ:
Բայց փառք նրա´նց,
Ովքեր տիրում են կենտերին,
Տիրում այնպե´ս,
Որ հեշտությամբ բաժանում են զույգի վրա
Ու քառորդում զույգ ստանում
Առանց մի կենտ մնացորդի:
Մկանն ի՜նչ է. բոլո´րն ունեն:
Փառք ջղերի՜ն,
Որ լարվում են թեթև քամուց,
Օվկիանոսի ու երկնքի առևտրից,
Կանանց երբեք չկրկնվող ուղեծրից.
Մինչև անգամ քաղաքային բառարանից՝
Ա´յն լվացքից,
Որ չի փռվում այբուբենի կարգ ու սարքով.
Հետք չթողնող այն այրվածքից,
Որ մաքրությունն է շուլալում հոգին մարդու
Անվանելով իրեն գրիչ,
Մաքրությունը՝ թուղթ սպիտակ:
Գրելն ի՞նչ է. ե´ս էլ գիտեմ:
Փառք ու հարգանք ստեղծողի՜ն,
Որ գալիս է և ազատում
Մեզ…մեզանից
Մեզ…մեզանից հատում-զատում,
Ապա բերում կրկին զոդում,
Մեզ միացնում նախ…մեզ, հետո…Անհայտի հետ:
Բոլոր՜ն այժմ կարդալ գիտեն,
Որեմն փառք …կարդացածը հասկացողի՜ն…
Метки: Аветик Иссакян, Армения, Армянская литература, Армянская поэзия, армянские стихи, Армянский поэт, Егише Чаренц, культура Армении, Мушег Ишхан, Ованес Шираз, Паруйр Севак, стихи на армянском языке, Стихи Паруйра Севака, ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ, ԲԱՐԵԽՕՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՒ ԻՄ ՄԻՋԵՒ, Դու՝, Թե կուզես ՝ լռի՛ր, ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ, ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ..., ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ, Ծարավ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՄԱՐԴ ԷԼ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ ՄԱՐԴ ԷԼ, Միանգամից, ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ, Նամակ, ՉԵՄ ՀԱՐԳՈՒՄ, Պարույր Սևակ, ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ, ՔՄԾԻԾԱՂ, Քո անունը