Пн, Окт 31st, 2011
все | Автор Dproc

Չարենց. Իրիկուն է, քո՛ւյր, — աչքերդ փակի՛ր…

***

Իրիկուն է, քո՛ւյր, — աչքերդ փակի՛ր,
Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՛ր:

Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակի՛ր:

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՛ւյր, — աչքերդ փակի՜ր…

***

Դիր մատներդ կույս` աչքերիս վրա-
Հոգևար հոգուս- աչքերիս վրա…

Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՜ր մատներդ լույս- աչքերիս վրա…

Մահու պես քնքուշ դի՜ր մատներդ սուրբ-
Խոնջացած, անհույս աչքերիս վրա…

***

Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ-
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ:

Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ:

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

5 099

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*