Чт, Фев 4th, 2016
все | Автор Arpi

Իսահակյան. ԱՌԱԿ

Հաւաքւած մի օր ծառ ու ծիլ բոլոր,
Որ իրենց համար ընտրեն լագաւոր,
Խորհուրդ արեցին եւ դառան ապա
Ասին ձիթենուն.
«Եղի’ր թագաւոր, իշխի’ր մեր վրայ»:
-Իմ ինչի՞ն է պէտք, ասաւ ձիթենին,
Ես իմ գործն ունիմ, չէ՞ որ ամէնքին
Սնունդ եմ բաշխում իմ պտուղներով.
Ես ի՞նչպէս իշխեմ իմ բնութիւնով…»:
Նորից խորհեցին եւ դառան ապա
Ասին թզենուն.
«Եղի’ր թագաւոր, իշխի’ր մեր վրայ»:
-Ո’չ, ինձ յարմար չէ, ասաւ թզենին,
Ես հաճելի եմ չէ՞ որ ամէնքին
Քաղցր ու անուշ իմ պտուղներով:
Ես ի՞նչպէս իշխեմ իմ քաղցրութիւնով»:
Խորհուրդ արեցին եւ խաղողենուն
Եկան դիմեցին:
-Ի՞նչեր էք ասում,
Թողնե՞մ իմ գինին ոսկի ու պայծառ,
Որ ուրախութեամբ լցնում է աշխարհ,
Զուարթ երգերով թնդում սար ու ձոր.
Ո’չ, իմ բանը չէ լինել թագաւոր…»

Երկար խորհեցին ծառ ու ծիլ բոլոր,
Որ չոր տատասկին անեն թագաւոր.
Ծառ ու ծիլ բոլոր հաւաքւած, եկան
Եւ հեզ ու խոնարհ խնդրեցին նրան.
«Եղի’ր թագաւոր, իշխի’ր մեր վրայ»:
Եւ սէգ ու հպարտ պատասխանեց նա.
-«Կ’ըլնիմ թագաւոր եւ դրա համար
Իմ սուր փուշերով եւ շա՜տ եմ յարմար,
Կը խայթեմ նրան, կը խոցեմ խորին,
Ով չհնազանդի իմ օրէնքներին.
Իմ թփերի տակ մտէք ապաստան»:
Ասաւ եւ սրեց փշերը դաժան…:
Կ. Պոլիս, 1911 Հոկտ. 4 Աւետիք Իսահակեան

Метки: , , , , , , ,

2 356

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*