Իսահակյան. Դու նխշուն նուռ` զառը վրադ
Դու նխշուն նուռ` զառը վրադ,
Ես քո թուփն եմ ,շուքիդ մեջ .
Դու քնքուշ վարդ ` վառը վրադ,
Ես տերևդ եմ փշիդ մեջ:
Վախենամ ` թե մի օր էլ գան,
Քեզ քաղեն ու տանին .
Ես թուփ – տերև մնամ ,չորնամ,
Զարկե գետին ցուրտ քամին …
Метки: Аветик Исаакян, Армянская литература, Армянская поэзия, Армянские поэты, армянские стихи, стихи армянских поэтов, стихи на армянском языке, Ավետիք Իսահակյան