Իսահակյան. Աչերդ՝ սեւ-հուր
Աչերդ՝ սեւ-հուր,
Հոգիս են կիզում,
Մազերդ՝ սեւ-սուր,
Սիրտս են թրատում:
Վիշտս է ծփում
Սիրուս պէս վարար,
Քո ուղին ծածկում՝
Դաւաճան ու չար,-
Ուղիդ արիւնոտ,
Որ տանում է քեզ
Ուրիշների մօտ,
Ուրիշների մօտ…
Метки: Аветик Исаакян, Армянская литература, Армянская поэзия, Армянские поэты, армянские стихи, стихи армянских поэтов, стихи на армянском языке, Ավետիք Իսահակյան