Իսահակյան. Իմ այրող վշտիս սիրտըս է մաշուել
Իմ այրող վշտիս սիրտըս է մաշուել,
Կեանքըս է մաշուել, էլ ի՞նչս մնաց,
Լամ ու արցունքըս աղի-ծով դառնա,-
Միայն թէ մայրըս վիշտըս չիմանա:
Ա՜խ, գլուխս առնիմ, ընկնիմ սարերը,
Զարկե՜մ քարէ-քար, զարկեմ քարէ-քար.
Սիրտս գայլերին թող բաժին դառնա,
Միայն թէ մայրըս մահըս չիմանա:
Метки: Аветик Исаакян, Армянская литература, Армянская поэзия, Армянские поэты, армянские стихи, стихи армянских поэтов, стихи на армянском языке, Ավետիք Իսահակյան