Мушег Ишхан. Երկիր հնամեայ
Стихи Мушега Ишхана «Земля древняя» в исполнении Артура Месчяна в нашей традиционной рубрике Избранные стихи.
Մուշեղ Իշխան
Երկիր հնամեայ
(Կատարում է Արթուր Մեսչյանը)
Нажмите для прослушивания
Երկիր հնամեայ, երկիր հայրենի
Ոչ մի աստղ պայծառ եւ ոչ մի լուսին
Քո յաւերժական հմայքը չունեն,
Լեռներից այն կողմ, ամպերից ամպին:
Որքան էլ քեզնից ես սուրամ հեռու,
Որքան էլ օտար հողերում լինեմ,
Անհունութեան մեջ, միջոցին թափուր,
Ես քեզ կորոնեմ, հայրենի իմ տուն:
Դու առաջին սէր եւ վերջին կարօտ,
Յուշերի նաւակ, ուրախ ու ցաւոտ,
Շրթերիս վրայ կմնաս միշտ դու,
Մայրական համբոյր, իմ կարօտ տխուր:
Երկիր հնամեայ, երկիր պապենի
Քո ոգուց շաղուած լեզու մայրենի,
Քո ոգուց բուսած տենչանք ու կարօտ,
Ի՞նչ եմ առանց քեզ՝ միայն անտունի:
Ամպամած ձմեռ, թէ պայծառ գարուն,

Мушег Ишхан
Արցունքի հովիտ կամ դրախտավայր,
Ես քեզ կտենչամ, ես քեզ կկանչեմ,
Ես քեզնով կապրեմ, հայրենի իմ տուն:
Երկիր հնամեայ, երկիր պապենի,
Քո ոգուց շաղուած լեզու մայրենի,
Քո ոգուց բուսած տենչանք ու կարօտ,
Ի՞նչ եմ առանց քեզ՝ միայն անտունի:
Метки: Армения, Армянская литература, Армянская поэзия, Армянский поэт, Еркир hынамя, Мушег Ишхан, стихи на армянском языке, Երկիր հնամեայ