Ср, Окт 19th, 2011
все | Автор Dproc

Պ. Սևակ. ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ

Անկեղծ ասած՝ այս ամէնից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, յոյս եմ տուել,
Վատդ թողած՝ լաւդ թուել,
Հաւատացրել, հաւատացել,
Թէ իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնուած, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամէնին ի տրիտուր։

Անկեղծ ասած՝ ոչինչ չկայ, եւ ոչ էլ կար։

Անկեղծ ասած՝ դու բնաւ էլ ա՛յն չես եղել,
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։
Ճիշտ ճամբից ես միայն շեղել։
Սուտ խոստումով կապել ես ինձ,
Մանկան նման խաբել ես ինձ,
Ու չես տուել ոչի՜նչ, ոչի՜նչ։
Իսկ այն, ինչ որ ինձ ես տուել,
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ։

Անկեղծ ասած՝ քո տուածից ես հոգնել եմ։

Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ,
Որ դու… որ դու նման լինես իմ երազին։
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկաւ.
«Տղան հասաւ իր մուրազին,
Դուք էլ հասնէք ձեր մուրազին»։

Հեքիաթն, այո, միտքս ընկաւ…
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ.
Այնինչ կեանքում՝ ինչ-որ… չղջիկ,
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է…

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թէ լրջանում,
Մէ՜կ է հիմա։ Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում,
Ցած է ընկնում երեք խնձոր-
Մէկ՝ ասողին,
Մէկ՝ լսողին,
Մէկ էլ… ինձ պէս գիշեր ու զօր
Հիմարաբար սպասողին…

Անկեղծ ասած՝ հեքիաթներից ես հոգնել եմ…

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

11 991

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*