Ср, Окт 19th, 2011
все | Автор Dproc

Պ. Սևակ. ԲԱՐԻ ԻՐԻԿՈՒՆ

Արեգակն է թեքւում:
Կարճանում է օրը:
Եւ լեռները նորից երեխայ են ծնում
Ստուերների տեսքով,
Որ մեծանում քիչ-քիչ
Ու թաղում են իրենց ծնող մօրը:

Պտտահողմը՝
Յենուած ոտնաթաթի վրայ,
Խոյանում է երկինք՝
Հաստատելով
Ժխտուած առասպելը համբարձումի:
Ցրտող օդում դանդաղ թփրտում է
Մի կտոր տաք մարմին,
Որ թռչուն է կոչւում:

Ինչ-որ կին է կանգնած խուփ դաշտի մէջ,
Եւ ոտների տակով անց է կենում
Երկրագնդի անտես այն առանցքը,
Որի երեւացող մասն է ինքը:

Առանց յանցանքի մէջ բռնուելու,
Առանց վկաների առկայութեան
Ինքս մեղաւոր եմ ինձ ճանաչում
Ու վախւորա՜ծ-քաշւա՜ծ մրմնջում եմ հեռուից,
Մրմնջում եմ արդէն ո՛չ թէ սրան,
Այլ այն մեկին՝ իմի՜ն, հեռաւորի՜ն,
– Բարի իրիկուն քեզ, ի՛մ մենաւոր…

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

1 627

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*