Ср, Окт 19th, 2011
все | Автор Dproc

Պ. Սևակ. ՀԱՅՐԵՆԻՔ

Քեզնով երդվելիս
Ձեռքս դնում եմ իմ սրտի վրա`
Սեղմելու նրան,
Որ… հանկարծակի չպայթի դողից…

Ինձնով երդվելիս
Ափըս դնում եմ քո մի ափ հողին,
Ինչպես իմ նախնիք` Սուբ Գրքին իրենց…

Եվ զո՜ւր, իզուր են մեզ ուսուցանել,
Թե յուղոտ մատով Սուրբ Գիրք չեն թերթում:
Ա՜խ, ի՛մ ժողովուրդ, Գի՜րք ժողովողի,
Սուրբ Գիրք… ծամո՜ւմ են… յուղոտ բերանո՜վ`
Քո լավաշիդ պես,
Նշխարհիդ նման…

Եվ աջից նայում`
Տեսնում են հրդեհ,
Ձախից են նայում`
Տեսնում են մոխիր:
Ի՜նչ է. քե՞զ տրվեց կրակը կրթել
Ու դաստիարակել մի ամբողջ նախիր…

Ճակատագրի բերումով դաժան
Ճակատըդ հիմա` փոքրի՜ց էլ փոքրիկ,
Մինչդեռ ճակատիդ գիրը` մեծից մե՜ծ:
Իսկ ո՞վ է դրա ընթերցողն, ո՞ւր է…

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

4 772

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*