Вс, Ноя 6th, 2011
все | Автор Dproc

Թումանյան. Գաղթականի երգը

Կըռունկն երկընքում ճամփա կըհանի,
Կը՜ռ, կը՜ռ, ձեն կուտա էն խավար ամպում․
Ղարիբ մոլորել՝ չի՛տե ինչ անի
Անգութ աշխարհքում, անծանոթ ճամփում։
Ա՜խ, էս սև ճամփեն, էս դըժար ճամփեն
Արդյոք ո՞ւր կերթա, արդյոք շա՞տ մընաց,
Ո՞րտեղ կըհատնի էս օրը արդյոք,
Ո՞րտեղ կըհանգչեն ոտներս հոգնած։
Է՜յ, բարով գնաս, սիրելի թըռչուն․
Գարուն կըբացվի, ետ կուգաս կըրկին,
Ձագով-ընկերով կուգաս դեպի տուն՝
Քո բունը հերվան, չինարու գըլխին․․․
Ա՜խ, ես բընավե՛ր, ընկած սարե-սար,
Ու քաշ եմ գալի, ու քաշ եմ գալի,
Անքուն ջրի պես դիպչում քարե-քար,
Անշունչն քարին էլ երնեկ եմ տալի։
Ամեն քար, Աստվա՜ծ, իր տեղն է անժաժ,
Հենց ես եմ մենակ տեղից գըլորվել․
Ամեն հավք, անգո՜ւթ, իր բունը ունի,
Հենց ես եմ ղարիբ ճամփում մոլորվել․․․
Ա՜խ, էս սև ճամփեն, էս դըժար ճամփեն
Արդյոք ո՞ւր կերթա, արդյոք շա՞տ մընաց․
Ո՞րտեղ կը հատնի էս օրը արդյոք,
Ո՞րտեղ կը հանգչեն ոտներըս հոգնած․․․

1896

Метки: , , , , , , , , , , , , ,

3 015

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*