Вс, Мар 24th, 2013
все | Автор Arpi

Վարուժան. ԱՆԴԱՍՏԱՆ

Արեւելեան կողմն աշխարհի
Խաղաղութի՜ւն թող ըլլայ…
Ո՜չ արիւններ, քրտինք հոսին
Լայն երակին մէջ ակօսին.
Ու երբ հնչէ կոչնակն ամէն գիւղակի՛
Օրհներգութ՜իւն թող ըլլայ։
Արեւմտեան կողմն աշխարհի
Բերրիութի՜ւն թող ըլլայ…
Ամէն աստղէ ցող կայլակի,
Ու ամէն հասկ ցուլէ ոսկի.
Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՛
Ծիլ ու ծաղիկ թող ըլլայ։
Հիւսիսային կողն աշխարհի
Առատութի՜ւն թող ըլլայ…
Ոսկի ծովուն մէջ ցորեանին
Յաւէտ լողայ թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի՛
Բերկրութիւն թող ըլլայ։
Հարաւային կողմն աշխարհի
Պըտղաբերում թող ըլլայ…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Յորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՛
Սիրերգութի՜ւն թող ըլլայ։

Метки: , , , , ,

1 387

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*