Пн, Окт 17th, 2011

Паруйр Севак. ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ

Պարույր Սևակ. ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ
(Կարդում է Նունե Ավետիսյանը)

Стихи Паруйра Севака «Ибрев Скизбы» нашей традиционной рубрике Избранные стихи. Читает Нуне Аветисян.
Нажмите для прослушивания


Իբրև սկիզբ ընդամենը ես այս կասեմ.
Աշխարհում կա ջահելությո՛ւն,
Կա կյա՛նք,
Կա սե՛ր,
Կան տղաներ և աղջիկնե՜ր,
Կա շե՛կ, կա սև՛:

Եվ մի աղջիկ`
Սև աչքերով, սև մազերով,
Ինձ գերել է խելքից հանել իր նազերով:

Գալիս է նա և շատ հաճախ,
Ձեռքըս բռնում, ափըս բացում,
Սև աչքերը մերթ՝ կկոցում,
Մերթ լայն բացում,
Մերթ փակում է,-
Սկըսվում է… գուշակո՜ւմը:

-«Ապո՛ւ-ապո՛ւ, կապո՛ւ-կապո՛ւ…
Եկ մի տեսնենք՝ ի՞նչ կա ափում…»:

-«Աթո՛ւ-աթո՛ւ, հա՜ թուհ-հա՜ թուհ …
Տեսնենք տղան ի՞նչ է ատում…»:

-«Անա՜մ-փերո՛ւ, չանա՜մ փերո՛ւ…»:

Եվ մի օր ել չեմ համբերում,
-Գիտե՛մ, գիտե՜մ,
Գուշակ էլ ես , կախարդ է՛լ ես.
Չէ՞ որ դու ինձ ոտով-գլխով կախարդել ես:
Բայց իմ ափը ի՞նչ է տալիս:
Ինքըդ գիտես , որ մի ափը
Մինչև անգամ ծա՛փ չի տալիս:

Паруйр Севак

Паруйр Севак

Ախար ինչ՞ կա այդ ափի մեջ,
Կուզե՞ս
դառնամ
մարդ՝ ափի մեջ…
Մարդկանց առաջ և քո առաջ
Ահավասիկ ինքս եմ բացում
Ինչ որ ունեմ — ինչ որ չունեմ
Իմ հոգո՛ւ մեջ.

Մարդկանց առաջ և քո առաջ
Ահավասիկ ինքս եմ բացվում,
Ինչպես մանուկն օրորոցում`
Երբ շոգում է…

Метки: , , , , , , , ,

3 663
1 Комментарии
  1. Люблю этого поэта, но на мой скромный взгляд женский голос не так звучит. 🙂

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*