Вс, Ноя 6th, 2011
все | Автор Dproc

Թումանյան. Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց

Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց
Երկար դարերով, ահեղ հարվածով,
Թեպետեվ էսպես ցրվեց, տարածեց,
Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով,

Վկա է սակայն բովանդակ երկիր,
Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին,
Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր՝
Կենդանի է դեռ հայության ոգին։

Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ
Առաջ են խաղում լուսավոր տենչով,
Եվ թնդում են դեռ հայի երգն ու տաղ
Հարազատ լեզվով, հայրենի շընչով։

Եվ իր փըլատակ տըների տակից
Ելնում է ահա հզոր ժողովուրդ,
Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ,
Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ։

Ո՜վ դուք սրբազան Մասիս, Արագած,
Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով,
Եվ որ նրանցից վերև խոյացած
Փայլատակում եք լույս-պըսակներով՝

Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք,
Որ լըցրիք Հայոց աշխարհքն ու սրտեր
Լուսավոր կյանքի սիրով երջանիկ
Ու ձըգտում տըվիք՝ ձըգտել դեպի վեր։

Քանի որ դուք կաք, քանի կըմնաք,
Հոյակապ սյուներ հայության ոգու,
Մենք միշտ անսասան առաջ պիտ գնանք,
Ինչքան մեր ճամփան լինի ահարկու։

Եվ տոն կըտոնենք էսպես խնդագին,
Եվ թող իմանա բովանդակ երկիր՝
Ապրում է անմեռ հայությունը հին,
Ապրում են անմահ իրեն գիրքն ու գիր։

1913

Метки: , , , , , , , , , , , , ,

1 839

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*