Пн, Окт 31st, 2011
все | Автор Dproc

Չարենց. Ինչպես երկիրս անսփոփ

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արևաներկ —
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս` ավերակ ու արևաներկ….

Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն —
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր —
Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում…

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ —
Անյպես էլ սիրտս — անսփոփ, այնպես էլ սիրտս — անուրախ,
Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ —
Ախ, սի՜րտ իմ` բո՜րբ ու անսփոփ,- երկի՜ր իմ` ո՜րբ ու անուրախ…

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

4 921

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*