Ср, Окт 19th, 2011
все | Автор Dproc

Պ. Սևակ. ԱՇԽԱՐՀԻՆ ՄԱՔՐՈՒԹԻՒՆ Է ՊԷՏՔ

Աշխարհին, այո՛ մաքրութի՜ւն է պէտք…

Մաքրութիւն է պէտք՝ ժպիտի՛ ձեւով,
Որ մտնենք նրա տաք քաղցրութեան մէջ,
Ինչպէս մեղուն է փեթակն իր մտնում։

Մաքրութիւն է պէտք՝ ծիծաղի՛ ձեւով,
Որ ժայթքի մեր շուրջ,
Մեզ չհարցնելով՝
Կոհակ առ կոհակ գայ, մեզ լուանայ
Առանց օջախի եւ առանց ջրի…

Մաքրութիւն է պէտք՝ տեսքով մեխակի՛,
Մաքրութիւն է պէտք՝ տեսքով սոխակի՛

Մաքրութիւն է պէտ՛ք,
Որ քարերն անգամ
Ներքնապէս զգան
Իրենց երբեմնի հեղուկ վիճակում,
Որ արտաշնչեն բոյսերն էլ… արե՜ւ
Եւ ո՛չ թէ միայն անտես թթուածին,
Որ մարդն էլ իրեն լաւ զգայ այնպէս,
Ինչպէս մեղեդին՝ վսեմ տաճարում,
Գոյնը՝ հանճարեղ կտաւի վրայ,
Եւ խաղալիքը՝ մանկան ձեռներին…

Աշխարհին… մանկա՜ն մաքրութիւն է պէտք…

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

3 802

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*