Պ. Սևակ. ԾՆՎԵԼ ԵՄ
Ես ծնվել եմ նրա համար,
Որ մոր սրտում կարոտ դառնամ
Եվ սպասվող որդու նման
Հեռուներից վերադառնամ.
Ես ծնվել եմ նրա համար,
Որ ցավածին մխիթարեմ.
Ջահելների հարսանիքին
Ձեռքիս գինի զվարթ պարեմ.
Նորածնի բերնով ճչամ
Ու մոր բերնով ասեմ «նանիկ».
Տուն երազող զույգի համար
Դառնամ սիրո համեստ տանիք.
Եթե շուրջս խավար լինի՝
Մարդկանց համար փայլատակեմ,
Հասակով մեկ փռվեմ գետին
Վհատության ճամփան փակեմ …
Метки: Аветик Иссакян, Армения, Армянская литература, Армянская поэзия, армянские стихи, Армянский поэт, Егише Чаренц, культура Армении, Мушег Ишхан, Ованес Шираз, Паруйр Севак, стихи на армянском языке, Стихи Паруйра Севака, ԱՆԿԵՂԾ ԱՍԱԾ, ԲԱՐԵԽՕՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՒ ԻՄ ՄԻՋԵՒ, Դու՝, Թե կուզես ՝ լռի՛ր, ԻԲՐԵՎ ՍԿԻԶԲ, ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ..., ԾՆՎԵԼ ԵՄ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՄԱՐԴ ԷԼ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱՅ ՄԱՐԴ ԷԼ, Միանգամից, ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ, Նամակ, ՉԵՄ ՀԱՐԳՈՒՄ, Պարույր Սևակ, ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ, ՔՄԾԻԾԱՂ, Քո անունը