Чт, Окт 20th, 2011
все | Автор Dproc

Պ. Սևակ. ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՐՔՈՒՄ ԵՄ

Նույն հարց ն եմ հաճախ ինքըս ինձ տալիս.
-Ի՜նչ ես աշխարհի ցավերը լալիս,
Աշխարհի դարդը հո՞ քեզ չեն տվել։
Եվ ի՞նչդ է պակաս կամ ի՞նչդ է ավել.
Ամենքի նման մի մարդ ես, հոգի՛ս,
Ամնեքի պես էլ աշխարհով գնա …

Իսկապե՛ս.
կարգին հագուստ կա հագիս,
Թե վաստակածս գրպանս մնար՝
Անտեղի տեղը չհալվեր-կորչեր,
Ինձ կարող էին և հարուստ կոչել։
Ես դուր եմ գալիս սրան ու նրան,
Ինձ շատերն անգամ սիրում են կարգին։
Շուտով կստանամ և բնակարան,
Եվս երկու մանչ՝ կազատվեմ հարկից,
Եվս երկու գիրք՝ անուն եմ հարգի,-
Ումի՞ց եմ պակաս, ումի՞ց եմ ավել,
Ի՜նչ եմ աշխարհի ցավերը լալիս,
Աշխարհի դարդը հո՞ ինձ չեն տվել,-

Այս հարցն եմ հաճախ ինքս ինձ տալիս,
Ինքս ինձ վիճում, առնում ու տալիս,
Սակայն իմ հախից ինքս էլ չեմ գալիս։
Ինչպե՞ս աշխարհի ցավը մոռանամ,
Աշխարհի վատը, լավը մոռանամ.
Ես հո չեմ նստել աշխարհի վզին,
Որ չմտածեմ աշխարհքի մասին։
Ի՞նչ է, աշխարհը իմ բո՞ւռն եմ առել,
Որ ճմռթելով գրպանս խրեմ …
Ինչպե՞ս չհոգամ աշխարհի մասին,
Եթե նա իմն է, ի՛մն է, իմ պեսի՜ն,
Թե նրա վատը նաև իմ վատն է,
Նրա հավատը և իմ հավատն է։
Նա իմն է եղել և իմն է մնում.
Նա էր մոր նման ինձ երեկ սնում,
Նա է ինձ տվել քնքշանք ու գորով,
Նա է ներշնչել ինձ ուժ ու կորով,
Նա է ինձ ազնիվ — անազնիվ դարձնում …
Եվ հիմա ինչպե՞ս, ես ձեզ եմ հարցնում,
Աշխարհի մասին ինչպե՞ս մոռանամ,
Աշխարհի հոգսից ինչպե՞ս հեռանամ։
Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր.
Մեկը կարող է լինել անտարբեր,
Մյուսի սրտից արյուն է կաթում,
Երբ նա մոր դեմքին ցավ է նկատում…

Метки: , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

2 151

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*