Вс, Мар 24th, 2013
все | Автор Arpi

Վարուժան. ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ

Զեղուն աւիշն հողերուն տակ պայթեցուց
Սերմերն ։ Արտերս այս գիշեր
Կանանչցեր են լուսընկային տակ գարնան…
— Մայրի՛կ, ինծի ծիլ մը բեր ,
Քըրտինքիս ցօղը վըրան ։

Կատաղօրէ՜ն , կատաղօրէ՜ն յորդեր են
Տե՛ս , ցորեններն աղարծի ։
Դաշտերն հագեր են զմրուխտէ պատմուճան…
— Քոյրի՛կ, ծիլ մը բեր ինծի ,
Եզիս շողիքը վըրան ։

Կը փողփողին արտավարէ արտավար
Կարծես կանանչ մոմիկներ ։
Ամէն ընձիւղ մարգրիտ մ ‘ ունի իր բերանն…
— Հօտա՛ղ , ինծի ծիլ մը բեր ,
Արեւուն շողը վըրան ։

Կը զարդարէ ամայութիւնը հողին
Մատղաշ ծաղի՛կը հացի .
Կանանչին մէջ կոշտերը թուխ կը լողան…
— Հարսնո՛ւկ , ծիլ մը բեր ինծի ,
Մատերուդ բոյրը վըրան ։

Ծիլ արտերուս մէջն է ծըլեր նըշենիս ,
Հոն միսմինա՜կը ծաղկեր…
— Մայրի՛կ, քոյրի՛կ, հօտա՛ղ, հարսնո՛ւկ սիրական,
Բերէք անկէ ծաղիկներ ,
Բերէք վարդգոյն ծաղիկներ ,
Հընձուորին յո՜յսը վըրան ։

Метки: , , , , ,

1 155

Оставить комментарий

XHTML: Вы можете использовать эти HTML-теги: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

*